Արցախյան ճակատում փոխհրաձգություն է

Արցախա-ադրբեջանական շփման գծում փոխհրաձգություն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից»,- տեղեկացրել է Շուշան Ստեփանյանը: