Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է սկսել բանակցություններ Միացյալ Նահանգների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այդ մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նախատեսվող բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին և չեն ներառելու այլ հարցեր։
Fars-ը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իրանը և Միացյալ Նահանգները միջուկային ծրագրի շուրջ անցկացրել են միջնորդավորված բանակցությունների հինգ փուլ։ Գործակալության տվյալներով՝ վեցերորդ փուլի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Իսրայելի հարձակումը Իրանի վրա։



















