Ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով ՔԿ-ի 3 պաշտոնյա ազատվել է աշխատանքից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ, քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից: