Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:
Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի էջում:
10.07.2020
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ
