«Աշոտյանի տեղեկությունները, թե հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, չեն հաստատվում»․ Փաշինյան

«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում»:

Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա առաջարկել է, որ Արմեն Աշոտյանը «հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը Փաշինյանին հարց տալու ժամանակ հայտարարել էր, թե Խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարձակման է ենթարկվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը, ինչպես նաեւ վնասվել են բազմաթիվ ավտոմեքենաներ: