Արցախի Հանրապետության ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝  2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ  կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։