Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Իրանը պետք է հրաժարվի իր միջուկային և հրթիռային ծրագրերից։ Այս մասին նա ասել է Fox Business-ին տված հարցազրույցում։
«Դա լավ գործարք կլինի՝ ոչ մի միջուկային զենք, ոչ մի հրթիռ, ոչ մի ավելորդ բան»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանը շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում։
«Ինչպես գիտեք, այժմ հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Կարծում եմ՝ նրանք հիմարություն կանեն, եթե դա չանեն»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփը հիշեցրել է, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտներին։ «Անցյալ անգամ մենք շարքից հանել ենք նրանց միջուկային ներուժը։ Տեսնենք՝ այս անգամ արդյոք ավելի մեծ վնաս կհասցնենք»,- հավելել է նա։



















