ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է․ «Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական
ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:
Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը: Էլփոստերի հասցեները՝
Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի ՀՔԲ – [email protected] Սևանի ՀՔԲ – [email protected] Կապանի ՀՔԲ – [email protected] Գորիսի ՀՔԲ – [email protected] Աշտարակի ՀՔԲ – [email protected] Վանաձորի ՀՔԲ – [email protected] Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected] Իջևանի ՀՔԲ – [email protected] Մարտունու ՀՔԲ [email protected] Վայքի ՀՔԲ – [email protected] Գյումրու ՀՔԲ – [email protected]»։