Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 19։00 դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։

Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր հատվածում, Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից), Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։