Հայտնի է ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնության Հայաստանի հավաքականի կազմը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 19-ից 25-ը տեղի կունենա ըմբշամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունը:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցավայր մեկնող ըմբիշների անունները:

Հունահռոմեկան ոճ.

Բուդապեշտում հանդես կգան Լևոն Մարտիրոսյանը (45 կգ), Յուրի Կարապետյանը (48 կգ), Հայկ Լյուդվիգյանը (51 կգ), Ռոստոմ Մակիչյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (65 կգ), Հարություն Կիրակոսյանը (92 կգ) և Լյովա Սարգսյանը (110 կգ):

Ազատ ոճ.

Հայկո Գասպարյան (45 կգ), Սարգիս Բեգոյան (48 կգ), Տիգրան Բունիաթյան (51 կգ), Անդրանիկ Ավետիսյան (55 կգ), Հակոբ Դավթյանը (60 կգ), Անուշավան Բարսեղյան (65 կգ), Արեն Իսրայելյան (71 կգ), Նարեկ Գրիգորյան (80 կգ) և Խաչատուր Խաչատրյան (92 կգ):