Ռազմական բժիշկները կյանքի և մահվան սահմանագծին հայրենիքի պաշտպանների կողքին են

«ՀՀ զինված ուժերում այսօր նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը: Զինվորականի և բժշկի երդման ներքո դուք ձեր ուսերին եք կրում մեր հայրենիքի պաշտպանների առողջացման և կյանքերի փրկության պատասխանատու գործը:

100-ամյա բժշկական բուհի ռազմաբժշկական ֆակուլտետը կրթում և բուժծառայողների շարքերն է համալրում հմուտ ռազմական բժիշկներով, որոնք արդեն ապացուցել են՝ թիկունքում, թե սահմանին, զինվորի ու սպայի կողքին են:

Հարգելի ռազմական բժիշկներ, բուժաշխատողներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որպեսզի ձեր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները կիրառեք միայն խաղաղ պայմաններում: Ձեզ բարի ծառայություն և նորանոր ձեռքբերումներ»,- շնորհավորելով բուժծառայողներին մասնագիտական օրվա առթիվ նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Այդ մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։