ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Երևան

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան:Սպասվում է Հայաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը:

Հանդիպումից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP նախագծի շինարարական աշխատանքները, և որ Միացյալ Նահանգների հետ ստորագրվելու է նախագծի իրականացման վերջնական պայմանագիրը։