«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բուժկենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած.ԱՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած:  Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Այս մասին  հայտնում է առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։