Միխայիլ Շուֆուտինսկին համերգով հանդես կգա Հայաստանում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 28-ին, ժամը 19:00 կկայանա ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Շուֆուտինսկու համերգը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգը նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին։ Հնչելու են Շուֆուտինսկու բոլոր ժամանակների հիթային երգերը՝ լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։

Արտիստը, ով 10 տարուց ավելի Հայաստանում հանդես չի եկել, հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում նշում է․ «Իմ սիրելի հայեր, շուտով կգամ ձեզ մոտ այս ծաղիկներով, դրանք բոլորիդ համար են։ Իմ երգերը ծաղիկներ են ձեզ համար, իսկ ձեր ծափահարությունները՝ երջանկություն և ուրախություն ինձ համար։ Վաղուց չեմ տեսել ձեզ։ Վաղուց չեմ եղել Հայաստանում։ Մարտի 28-ին անհամբեր կսպասեմ ձեզ իմ համերգին»։