Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 4-5 աստիճանով

Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 4-5 աստիճանով, օգոստոսի 2-3-ը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: