Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, հնարավոր է, արտահերթ իրականացվի Սյունիքում՝ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված հատվածում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ շատ հավանական է, որ արտահերթ իրականացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներին»,- ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ նախատեսվում է մեկնարկել երեք ենթակառուցվածքների՝ էլեկտրահաղորդման գծերի, ավտոճանապարհի և երկաթուղու նախագծման աշխատանքները։
Նա ընդգծել է, որ երեք ենթակառուցվածքներն էլ պետք է կառուցվեն Սյունիքի մարզում։



















