Հայերը լեզգիների, քրդերի հետ հազարամյակների պատմություն ունեն անցած, որը այս նորեկ քոչվորները փորձում են խեղաթյուրել նենգ ճանապարհով․ Վահե Էնֆիաջյան


Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։

Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` նրանց հետևում ազերիները թաքցնում են սեփական վախկոտներին բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։ 

Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ, մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք և այս ազգերը պահանջում են իրենց երեխաներին դուրս բերել ռազմի դաշտից, քոչվոր թուրքերը և ադրբեջանցիները փորձում են հասնել իրենց Մեծ Թուրանի երազանքին, որը այս փոքրամասնությունները պետք է կանգնեցնեն։ Հայերը լեզգիների, քրդերի հետ հազարամյակների պատմություն ունեն անցած, որը այս նորեկ քոչվորները փորձում են խեղաթյուրել նենգ ճանապարհով։

Մենք՝ տեղաբնիկներս հաղթելու ենք, հազարմյակների մեր պատմությունը արդեն ապացուցել է դա։

Սա Ձեր կռիվը չէ, բոյկոտե՛ք և մի՛ ենթարկվեք հոգեկան շեղումներ ունեցող դիկտատորի հրամաններին։

ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյան