Հայաստանի տնտեսական դաշտը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ Կառավարության մեսիջները․ Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

Առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, սակայն մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այս տարվա կտրվածքով կունենանք արտահանման ծավալների շոշափելի աճ։

Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Կառավարության նիստի օրակարգի հարցերի քննարկումից առաջ գործադիրի անդամներին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել․ եթե նախորդ տարի արտահանման ծավալների մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր  62․8 տոկոս, ապա այս տարի կազմում է 64,6 տոկոս, այսինքն՝ արձանագրվել է աճ՝ 1,8 տոկոսային կետով, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը նվազել է՝ կազմելով 25 տոկոս, նախորդ տարվա 27,6 տոկոսի փոխարեն»,- արտահանման ծավալների վիճակագրությունը ներկայացրեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջին հինգ ամիսների տվյալներով, բավական մեծ աճ է (29.5 տոկոս) արձանագրել տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը։

Ըստ Փաշինյանի՝ այս թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանի տնտեսական դաշտը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ Կառավարության մեսիջները։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում