Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։