Մոսկվան հույս ունի՝ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կհանգուցալուծվի. Ռուսաստանի ԱԳՆ․Civilnet.am

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի: Այդ մասին Civilnet.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հայտարարել է, որ իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է, իսկ Ռուսաստանը շահագրգռված է, որ այն հնարավորինս շուտ կարգավորվի։

«Դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ։ Մենք չենք միջամտում այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում այնտեղ, – ասել է նա։ – Ուզում ենք, որ իրավիճակն ավելի արագ կարգավորվի, որովհետև դա բոլորի օգտին է լինելու»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։