Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ

Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ
Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ

Կառավարությունն ընդունեց որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։

Արմենպրեսի փոխանցմամբ, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:

Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց.

«Այս նախագիծը շատհատկանշական էՏեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկել ենքոր մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանում իրականացնելև եկամտային մասերում ունենք  գերակատարումներծախսային մասերում՝թերակատարումներԻհարկեմեծ հաշվով սա մի փաստ էորը մեզ մտահոգում է,  բայց կարծում եմ՝ կարգի նախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերըորում մենքայդ ամենն ունենում ենք:

Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումարայդբյուջեից հատկացված գումարը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համարբայցհիմա մեր կառավարության սեղանին նախագիծ էոր այդ գումարով կարելի է մաքրել ավելիշատ տարածք և ինչոր գումար էլ վերադարձնել պահուստային ֆոնդ:

Քանի որառաջիկայում մենք էլի քննարկելու ենքիմ գնահատականն այն էոր մենք ծախսայինմասերը թերակատարում ենք՝  նաև կոռուպցիոն սողանքները փակելու և փակվելու հետևանքով կամ արդյունքումԻհարկեսա իր հետ բերում է նաև պրոբլեմներբայց մեծհաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացման պրոցեսի մասինՄեծ հաշվովորքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմռիսկեր չեմ տեսնումորովհետև կարծում եմորայդ բոլոր ռիսկերը կառավարելի ենև մենք գնում ենք ճիշտ ճանապարհովԱյլ բան էոր մենք մեր ծախսերի համակարգըիրոքպետք է շատ արդյունավետ դարձնենք՝ այնպեսորմյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»: