ՀՀ գիտական կենտրոններին և բուհերին կոչ կանեմ կրկնապատկել ջանքերը, քանի որ Արցախի ճանաչման օրակարգը շատ երկրներում առաջնահերթություն է դառնում․ Նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Պատերազմի առաջին իսկ օրվանից Հայաստանի բուհերն ու գիտական կենտրոններն ակտիվ աշխատել են իրենց արտասահմանցի գործընկերների հետ` ներկայացնելով ինչպես Արցախի հիմնախնդրի էությունը` աջակցելով Արցախի ինքնորոշման ճանաչման հարցի առաջխաղացմանը:

Հայաստանյան կառույցներին կոչ կանեմ կրկնապատկել ջանքերը, քանի որ ճանաչման օրակարգը, կարծես, շատ երկրներում առաջնահերթություն է դառնում:

Շնորհակալություն ձեր ջանքերի համար: