Վրաստանում վթարից տուժած երեք քաղաքացի տեղափոխվել են Հայաստան

Վրաստանում վթարից տուժած երեք քաղաքացի տեղափոխվել են Հայաստան

 Վրաստանից Հայաստան է տեղափոխվել վթարից տուժած 3 քաղաքացի, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Շտապօգնության ծառայության մեքենայով Հայաստան են տեղափոխվել արդեն իսկ 3 քաղաքացի: Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր:

Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Ալինա Նիկողոսյանը: