Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ. Զելենսկի

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուաստանի հետ: Այդ մասին այսօր, քիչ առաջ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նաև Ռուսաստանի քաղաքականությունը համեմատել է ֆաշիզմի հետ: «Ռուսաստանը վաղ առավոտյան նենգաբար հարձակվել է այնպես, ինչպես ժամանակին արել է ֆաշիստական Գերմանիան», -նշել է նա:

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ռազմական ուժերը ծանր մարտեր են վարում Դոնբասում, հակառակորդը կորուստներ է կրում, և «դրանք դեռ ավելանալու են»: