«Երևանում ինձ ասում են՝ գնա քո Ղարաբաղը, գալիս եմ իմ Ղարաբաղ, ասում են՝ գնա ձեր Երևանը» . Բաբայանին զրկել են Արցախի քաղաքացիությունից

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկել են։ Այս մասին Factor.am-ին ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմում ներկայացնել դատարան՝ իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով․

«Ես այսօր եմ իմացել, որ 2005թ-ին, թե 2004թ․-ին ինձ առանց տեղեկացնելու զրկել են Արցախի քաղաքացիությունից։ Օրենքով, Սահմանադրությամբ սահմանված է, որ որևէ մեկը իրավունք չունի քաղաքացիությունից զրկի, բայց ստացվում է, որ ինձ առանց դիմումի, առանց իրազեկելու զրկել են։ Երևանում ինձ ասում են գնա քո Ղարաբաղը, գալիս եմ իմ Ղարաբաղ, ասում են՝ գնա ձեր Երևանը»։