Փաշինյանի այցից առաջ ստուգել են դպրոցականների պայուսակները. (տեսանյութ). Factor

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր այցելել էր Մուրացանի անվան թիվ 18 դպրոց։ Փաշինյանի այցին ընդառաջ դպրոցում և դրա հարակից տարածքում անվտանգային խստացված միջոցառումներ էին, գրել է Factor.am-ը։

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում էին անգամ դպրոցականնների պայուսակները, իսկ ավտոշարասյունը կայանել է հենց կանգառում՝ ավելի քան կես ժամ թույլ չտալով, որ հանրային տրանսպորտը կարողանա կանգառ իրականացնել։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում