Գալուստ Սահակյանի տասը տարվա կոստյումը

Գալուստ Սահակյանի տասը տարվա կոստյումը
Գալուստ Սահակյանի տասը տարվա կոստյումը

«Ես 10 տարվա կոստյում էլ ունեմ, որովհետև շատ նրբանկատ եմ հագուստի նկատմամբ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահի ՀՀԿ–ական թեկնածու Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, որ այդ պաշտոնը զբաղեցնելու համար կոստյում ունի։

«Ընտրվելուց հետո բնավորությունս փոխելու եմ, ավելի դաժան եմ լինելու, լրագրողների երեսին չեմ նայելու»,–հավելեց նա։ Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն իր թեկնածության առաջադրման մասին իմացել է ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստի ժամանակ. «Իմ նշանակման համար ես որևէ քայլ այս տարիներին չեմ արել, և իմ դերակատարումը որոշակի է դարձել իմ աշխատանքի և քաղաքական գործունեության հետևանքով»։ Կարդալ ավելին