Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան 7-րդ դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ըստ աղբյուրի, 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Մինչ այս պահը Հայաստանում ընդհանուր 7 մահվան դեպք է արձանագրվել։ Գրանցված վարակակիրների թիվը 663 է։