COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» հիվանդանոցում. Դանիելյան

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի դիմելիությունը 2020 և 2021 թվականների համեմատականով։

Եվ այսպես,2020 թվականին հիվանդանոց է դիմել 36143 երեխա, որից 12055-ը բուժօգնություն է ստացել ստացիոնար պայմաններում, իսկ 24088-ը՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:

2021թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար բաժանմունքում, իսկ 31804-ին՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:

2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։