Քաղաքական դաշտը ծայրահեղականացվում է, և չեն լինելու բուֆերային, հավասարակշռող ուժեր․ Ռոբերտ Ղեւոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նոր խորհրդարանում հայտնվեցին երկու հակադիր բևեռներ: Քաղաքացիական պայմանագիրը կլինի իշխանություն, իսկ մյուս երկուսը՝ ընդդիմություն:

Սա նշանակում է, որ քաղաքական դաշտը ծայրահեղականացվում է և չեն լինելու բուֆերային, հավասարակշռող ուժեր, որոնք կարող են լուրջ ազդեցություն գործել քաղաքական գործընթացների վրա: Իրավիճակը բավականին անհանգստացնող է:

Այնուամենայնիվ՝ Քաղաքացիական պայմանագիրը ունի հնարավորություն փոխլրացնելու այս հակադրությունը: Դրա համար անհրաժեշտ է ժողովրդավարական դաշտում գոյություն ունեցող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկել լինել կառավարության կազմում:

Սա մի կողմից կբարձրացնի պետական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, իսկ մյուս կողմից՝ քաղաքական որոշումների կայացման գործընթացում այլ դերակատարների մոտեցումների ներառման հնարավորություն կստեղծի: