Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ. ԲՏԱ նորանշանակ նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի բարեկամներ,

Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Գիտելիքի և մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։

Սիրով և հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը։

Ի գործ»:

Հարգելի բարեկամներՊաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի…

Posted by Հայկ Չոբանյան / Hayk Chobanyan on Friday, April 2, 2021