Գորիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հայտնաբերել

Մարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ  տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա  մի բնակչի «Օպելը»։

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։ Զենք-զինամթերքը առգրավվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։

Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների հետ, պարզեցին, որ ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։ Պարզվեց նաև ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։ 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։