Արտերկրում Հայաստանի դեսպանություններում կբացվեն սգո մատյաններ

Հայաստանում և Արցախում հայտարարված սգո օրերին արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանություններում կբացվեն սգո մատյաններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանում հայտարարված սգո օրերին արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում բացվում են սգո մատյաններ»,- ասաց Նաղդալյանը:

Իրանում ՀՀ-ի դեսպանությունից հայտնել են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ նպատակահարմար են գտնում ցավակցական ուղերձներ ընդունել դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]):