Մարմնավաճառներ, ատրճանակ և այլն․ ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների դեմ իր գործողությունները

Մարմնավաճառներ, ատրճանակ և այլն․ ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների դեմ իր գործողությունները
Մարմնավաճառներ, ատրճանակ և այլն․ ոստիկանությունը պարզաբանել է ԲՀԿ-ականների դեմ իր գործողությունները

Փետրվարի 16-ի ուշ երեկոյան մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ԲՀԿ-ական պատգամավոր  Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում: Ոստիկանությունը փետրվարի 17-ին պարազբանում է հրապարակել այս կապակցությամբ` նշելով, որ Գևորգյանին պատկանող հյուրանոցից մարմնավաճառների է բերման ենթարկել։ «Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ […]

Փետրվարի 16-ի ուշ երեկոյան մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել ԲՀԿ-ական պատգամավոր  Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում:

Ոստիկանությունը փետրվարի 17-ին պարազբանում է հրապարակել այս կապակցությամբ` նշելով, որ Գևորգյանին պատկանող հյուրանոցից մարմնավաճառների է բերման ենթարկել։

«Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983թ. ծնված Սիրանուշ Վ.-ին: Պարզվել է նաև, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր: Կատարվում է հետաքննություն»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

Փետրվարի 16-ի ուշ երեկոյան Երևանից բերման էր ենթարկվել Նոր Նորքի ԲՀԿ գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Մամոյանին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանությունը պարզաբանել է, որ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ։

Մամուլում երեկ լուրեր էին շրջանառվում, որ բերման են ենթարկվել նաև Արաբկիրի, Մարալիկի, Շենգավիթի ԲՀԿ գրասենյակների ղեկավարները:

Ամբողջական հոդվածը այստեղ http://civilnet.am/2015/02/17/police-explanation-bhk-members-arrest/#.VOMi–aG_b-