Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք․ Աննա Հակոբյանի գրառումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր:

Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը: Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է: