Սերժ Սարգսյանը դիմել է թոշակ ստանալու համար

Սերժ Սարգսյանը դիմել է թոշակ ստանալու համար
Սերժ Սարգսյանը դիմել է թոշակ ստանալու համար

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վերջերս Սերժ Սարգսյանը դիմել է սոցիալական ապահովության պետական ծառայություն կենսաթոշակ ստանալու համար:

Դիմումը ներկայացրել է նրա օգնականներից Արմեն Աբելյանը։

ՍԱՊԾ-ում արագ կազմակերպել են եւ արդեն Սերժ Սարգսյանը ստանում է պաշտոնաթող նախագահի թոշակը։

Նշենք, որ նախկին նախագահների կենսաթոշակը կազմում է գործող նախագահի աշխատավարձի 70%-ի չափը՝ 924.000 դրամ: