Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը:

Ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի 21-ին, «Օտար լեզուները»՝ հունվարի 27-ին, «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներինը՝ հունվարի 28-ին, «Մաթեմատիկա» առարկայինը՝ փետրվարի 3-ին, իսկ «Կենսաբանություն» և «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն փետրվարի 4-ին:

ԳԹԿ տնօրենի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլի քննական կենտրոնների ցանկը։ Դրանք 42-ն են. 14-ը՝ Երևանում և 28-ը՝ մարզերում.

Երևան

Թիվ 6 հիմնական դպրոց

Թիվ 11 հիմնական դպրոց

Թիվ 29 ավագ դպրոց

Թիվ 57 հիմնական դպրոց

Թիվ 62 ավագ դպրոց

Թիվ 88 հիմնական դպրոց

Թիվ 118 ավագ դպրոց

Թիվ 135 հիմնական դպրոց

Թիվ 155 հիմնական դպրոց

Թիվ 168 հիմնական դպրոց

Թիվ 170 ավագ դպրոց

Թիվ 189 ավագ դպրոց

Թիվ 190 ավագ դպրոց

Թիվ 200 հիմնական դպրոց

Արագածոտնի մարզ

Աշտարակի թիվ 1հիմնական դպրոց

Օհանավանի միջնակարգ դպրոց

Արմավիրի մարզ

Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց

Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց

Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց

Արարատի մարզ

Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց

Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց

Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց

Գեղարքունիքի մարզ

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց

Գավառի թիվ 3 հիմնական դպրոց

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց

Լոռու մարզ

Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց

Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց

Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոց

Կոտայքի մարզ

Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց

Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց

Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց

Չարենցավանի ավագ դպրոց

Շիրակի մարզ

Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց

Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց

Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց

Սյունիքի մարզ

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց

Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց

Կապանի թիվ 6 հիմնական դպրոց

Կապանի թիվ 7 հիմնական դպրոց

Տավուշի մարզ

Իջևանի ավագ դպրոց

Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի ավագ դպրոց