Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի 4 աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի` թվով 4 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Նախաքննության  օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ  հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մ.Հայրապետյանին, Գ. Դավթյանի եւ Գ. Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարան` ըստ էության քննելու համար: