Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի մեջ գրել է․

«Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Հիշեցնեմ, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 ՀՀ դրամով, որի նկատմամբ կհաշվարկի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Համաձայն կարգի, մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:

Բոլոր մանրամասները տրված են հայտարարությունում՝ https://escs.am/am/news/12528Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է հայտարարությանը՝ https://escs.am/…/abe5efdeda522ff0e268aae0448696df.pdfՏեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ պատրաստված իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: https://fb.watch/c_b3wgeWFW/»։