Զելենսկին Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու պայման է նշել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա վերջ դնել Ռուսաստանի հետ պատերազմին։

Զելենսկին այս մասին ասել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում, պատասխանելով DW-ի հարցին․

«Թրամփը հնարավորություն ունի ավարտելու այս պատերազմը, և եթե նա դա անի՝ ես լիովին վստահ եմ, բոլոր ուկրաինացիները մեծ հաճույքով կաջակցեն այդ նախաձեռնությանը։ Դա անհավատալի առաքելություն կլինի», – նշել է Զելենսկին՝ հանդիպումից հետո։

Իսկ Տրամփը, պատասխանելով DW-ի հարցին, թե արդյոք Կիևը կարող է իր թեկնածությունն առաջադրել, ասել է․ «Why not?» («Ինչո՞ւ ոչ»)։

Զելենսկին հանդիպումը որակել է արդյունավետ, շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերոջը սերտ համագործակցության և պատերազմի ավարտին ուղղված պատրաստակամության համար։ Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում Մելանիա Տրամփը և Ելենա Զելենսկան քննարկել են Ռուսաստանից տարագրված ուկրաինացի երեխաների հարցը։

Հանդիպումից հետո Տրամփը վստահություն է հայտնել, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի աջակցության պայմաններում Ուկրաինան կարող է վերականգնել իր ամբողջական տարածքները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը երեքուկես տարի անիմաստ պատերազմ է վարում, որի հաղթանակին իրական ռազմական գերտերությանը բավական կլիներ մեկ շաբաթ․ «Ռուսաստանը կարծես թղթե վագր լինի»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։