Ստացվել է 12 ահազանգ, և փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մարտի 23-ից 24-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։