Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն Արցախում Մեծ Բրիտանիայի բարոնուհուն են ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը համատեղ փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Արցախում, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը:

Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցել են միջազգային լրագրողներ և փորձագետներ:

Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:  

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։