Պարզաբանում՝ ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի պահանջի վերաբերյալ

ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Այս մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից:

«Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերի ավարտից հետո:

Հարգելի քաղաքացիներ, ԱՄԷ մեկնելիս դեռեվս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը:Դեսպանությունը փոփոխության ուժի մեջ մտնելուն պես կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: