Դուք՝ ո՞ւր, պետական շահը՝ ո՞ւր. Շարմազանով

Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքում գրել է.

«Մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ ու պետական շահից են խոսում։ Արա, դուք՝ ո՞ւր, պետական շահը՝ ո՞ւր։

Հայաստանի կապիտուլյացիան 2020-ի նոյեմբերի 9 -ին է հայտարարվել, բայց սկսվել է, երբ 2018-ի ապրիլին Սերժ էիք «մերժում» ու հետո «պետականությանը» ծառայելու պատրվակով Նիկոլ էիք գովում ու իր ռեժիմին ծառայում։

Գոնե հիմա խելոք լռեք ու «ոտքի տակ մի ընկեք»։ Ասել եմ ու կասեմ՝ ավելի լավ է անհույս նիկոլական լինել, քան տարբեր իշխանությունների մարմնի զանազան մասերում ծվարած էակներ։

Հ.Գ. Սա իմ մասնավոր կարծիքն է։ Ո՞վ հարց ունի էս մասով՝ ինձ դիմեք։ Կուսակցությունը չխառնեք։ Նվիրվում է բոլոր նրանց, ով տեսավ իրեն այս գրառման մեջ։Առանց կապիտուլյանտների Հայաստան»։