ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարեց նախազգուշացում՝ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ մայիսի 26-ի նիստում:
«ԱԺ կանոնակարգ Սահամադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարում եմ նախազգուշացում»,-ասաց Միրզոյանը:
Պատգամավորը նիստերի դահլիճում դիմակ չէր կրում:
Արարատ Միրզոյանը նիստի սկզբում պատգամավորներին հորդորել, խնդրել էր նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դեպքում ստիպված կլինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կհրավիրի: