Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից

Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից
Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից

Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար:

Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով երեխային լավագույն շահի սկզբունքը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից: Ուստի Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից:

Հիշեցնենք, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը:

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ավելին իմանալու համար նձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհուրդ է տալիս հետևել հետևյալ 2 ուղեցույցներին․

1. Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին
http://moj.am/…/001.Ughecuyc-erexaneri_andznakan_tvyalner.p…

2. Զգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական տվյալների վերաբերյալ
https://www.unicef.org/armenia/media/2761/file

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից