«Ջոն Արքա» պիեսը ներկայացրել են Լոնդոնում

«Ջոն Արքա» պիեսը ներկայացրել են Լոնդոնում
«Ջոն Արքա» պիեսը ներկայացրել են Լոնդոնում

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ մայիսի 16-ին և 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես է եկել Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքսպիրի «Ջոն Արքա» պիեսը:

Երկու օր անընդմեջ «Ջոն Արքան» դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազում օտարազգի հանդիսատեսներ:

 

Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր է գնահատվել Գլոբուսի տնօրինության կողմից: Փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը նշել է, որ անզուգական էր «Ջոն Արքան»՝ սունդուկյանցիների կատարմամբ: Իսկ փառատոնի գլխավոր պրոդյուսեր Դոմինիկ Դրամգուլը բարձր է գնահատել դերասանների կատարողականությունը և պիեսում տեղ գտած հետաքրքիր լուծումները:

Հատկանշական է, որ վերոնշյալ փառատոնի մասնակցության իրավունք է ստացել 37 երկիր:

© Medialab.am