ԱՄՆ-ի կոնգրեսականները Թուրքիայի կառավարությանը դատապարտող հայտարարություն են հրապարակել․Ermenihaber.am

ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել:

Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խորը անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի ներսի ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը: 

«Նախագահ Էրդողանի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը վտանգում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը, սպառնում է համատեղ պաշտպանության սկզբունքը, որը նախատեսում է համատեղ աշխատանք Ռուսաստանի ստեղծած սպառնալիքի դեմ: Այս իրավիճակը նպաստում է Վլադիմիր Պուտինի կողմից դաշինքում պառակտման սերմեր ցանելուն»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին՝ ermenihaber.am կայքում։