Երևանի կենտրոնում արտակարգ դրության ժամանակ ապօրինի տաղավար են կառուցել․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։

Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվել է համապատասխան արձանագրություն։

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները», -ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։