Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ-ին. Լուրեր

Սյունիքի մարզում բնակիչների կողմից հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում արդեն 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում: